Վերլուծություն

Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը 

6 րոպեի ընթերցում

Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր փոփոխությունների ենթարկելուհայտարարություններ են արվում. Արաբական աշխարհում Կատարի նկատմամբ արաբական պետությունների հարաբերությունների վերաբնականոնացմանգործըթնաց, Եվրամիությանհետ լարվածության մեղմացում, Փարիզ-Անկարա ուղղակի մերձեցում ուղենշող խոսակցություն, Երեւանի նկատմամբ արձակված ուղերձներ եւ հիմա` Վաշինգտոնի հետ նոր էջբացելումասին պաշտոնական հայտարարություն:

Դեպի Եվրոպա հարաբերությունների վերափոխման առումով Անկարան նախ հայտարարում էր, որ Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունների բնականոնացմանհամար ճանապարհային քարտեզ ձեւաւորելու աշխատանքէ տարվում` նշելով, որ այդ ուղղությամբ առաջադիմություն է գրանցվել։ Հավելելով՝ Չավուշօղլուն նշում էր, որ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ունեցել է «շատ կառուցողական հեռաձայնային հաղորդակցություն»։

Թուրքական դիվանագիտության ղեկավարիհամաձայն՝ ամբողջ Եվրամիության հետ իր երկրիհարաբերությունները կարիք ունեն «ավելի լավ մթնոլորտի»։

Եվրահանձնաժողովի արձագանքը չուշացավ։ Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ն ձգտում է վերականգնել Թուրքիայի հետ կառուցողական հարաբերությունները: Իսկ այս առումովպարզ է դառնում, որ Էրդողանիեւ եվրոպացի պաշտոնատարների միջեւ տեսազանգի ընթացքում քննարկվել է կառուցողականհարաբերությունների վերականգնմանուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Շրջվել էին նաեւ Եվրամիության անդամակցությունը մերժող Անկարայի նախապես կատարած հայտարարությունները: Էրդողանը ԵՄ-ին հորդորել էր «Բրեքսիդից» հետո Թուրքիային ընդունել միության կազմում։

Այնուհետեւհարապարակվել է Մակրոն-Էրդողան«սիրաբանական»նամակագրությունը:

Հետագահայտարարողական իրադարձությունները ըստ էության ածանցյալնյութեր են հարաբերությունների վերաբնականոնցման առաջադրանքին:

Արաբականինեւ եվրոպականին առընթեր սպասվում էր հիմնականվեկտորը՝ դեպի Վաշինգտոն ուղերձը, որը չուշացավ: Այսպես` Թուրքիայի արտգործնախարարը հայտնեց, որ ԱՄՆ նորընտիր նախագահի իշխանությունըստանձնելուց հետո Անկարան վերստին պիտիառաջարկի Վաշինգտոնի հետ աշխատանքային միացյալ խմբակ ստեղծել` քննարկելու համար ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության համակարգ գնելուն առնչված տեխնիկական հարցերը։Նա հայտնեց, որ իր երկիրը անկեղծջանք պիտի գործադրի բարելավելու համար ամերիկյան վարչակազմի հետ հարաբերությունները` նույնգործելաոճը ակնկալելով Բայդենի վարչակազմից:

Այս երեք ուղղություններից առայժմ ամերիկյանըունի որոշ տարբերություն: Եթե արաբականն ու եվրոպականըընդառաջել են Անկարայիվերաբնականոնացման հայտարարություններին եւ դրական նախանշաններ են ցույց տվել, ապաամերիկյանը դեռ լուռ է, չասելու համար, որշարունակում է երեւութականանհանգստություններ դրսեւորել Անկարայի նկատմամբ :

Վաշինգտոնն անցյալ ամիս Անկարայի դեմ հաստատեցվաղուց սպասված պատժամիջոցներ` «S-400» համակարգեր գնելու համար: Թուրքիանայդ քայլը նկատեց «մեծ սխալ», ինչպեսնաեւ բացառեց, հակառակ ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, այդ քայլի պատճառովամերիկյան «F-35» կործանիչների ծրագրից հեռացվելը։

Ռազմականառեւտրի գործարկում-առկախում այս բեմականացումը եթեընդունենք, որ սատարում է Թուրքիայի ամերիկյան Տրոյականձիու կարգավիճակիամրապնդմանը, ապա ավելի ըմբռնելիկլինի, որ Վաշինգտոնը ինչո՛ւ ականատեսի դիրքերից հետեւեց կովկասյանպատերազմին, որի համար նույնքան միջազգային իրավասություն ուներ, որքան Մոսկվան: Այդ ամբողջ պատերազմում Վաշինգտոնը ամենից շատ շահագրգռվել էր Իրանի սահմանների խոցելի լինելուն, սահմանային փոփոխություններին, իրանամերձ գոտին ահաբեկչական տարրերովողողելուն: Անկարան լիարժեք ծառայեցայդ առաջադրանքին:

Չի բացառվում, որ նոր վարչակարգըդիմի միջնորդի դերի վերստանձնման՝ վերագործարկելով ԵԱՀԿ-ն ու միջնորդականավանդական ձեւաչափը:

Հետաքրքիր է, որ Անկարան արտաքին քաղաքականությանբազմավեկտոր փոփոխությունների քաղաքականությունորդեգրեց արցախյան պատերազմի հրադադարից հետո միայն: Այսինքն, ռուսական համատեղ գործողություններ իրականացնելուց եւ Կովկասում զինվորականներկայություն լինելուց հետո։

Թուրքիայի նախագահի գրասենյակը, Էրդողան-Պուտին հեռաձայնայինհաղորդակցությունը մեկնաբանելով, վստահեցրել էր, որ ՌԴ-Ն եւ Թուրքիան կձգտեն ստեղծել պայմաններ, որոնք ադրբեջանցիներին եւ հայերին թույլ կտան միասին ապրել Լեռնային Ղարաբաղում` առանց խաղաղապահ կամ հսկողության առաքելությանգործունեություն ծավալելու անհրաժեշտության:

Եթե նկատենք, որ թուրքականզորամիավորները Կովկասում տեղակայվել ենարդեն իբրեւ Ադրբեջանում ռազմախարիսխ ունեցող երկիր, իսկԱրցախում խաղաղապահ առաքելությունն իրականացնում են ռուսական զորքերը, ապա այս հայտարարությունը կընկալվի իբրեւ ռուսական ուժերի Արցախից հեռացման պահանջ Անկարայիկողմից:

Հիմա պետք է սպասել, որ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ մերձեցման առաջադրանք հայտարարող Անկարայի այս քայլերըինչպես պիտի ընկալի Մոսկվան: Մանավանդ՝ իր հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար Կովկասում տեղակայվելուց հետո ռուսական զորքերը Արցախում ժամանակավոր համարող երկրի քայլերը։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում