Նախագահն ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․մայիսի 12-ին։