Հասարակական

ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ նիստերի օրակարգը երկրի խնդիրներին համապատասխանող չի համարում

1 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ նիստերի օրակարգը երկրի խնդիրներին համապատասխանող չի համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ խորհրդարանի լիագումար նիստերի ներկայացված օրակարգը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնց բախվել է երկիրը, ժողովուրդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հունվարի 18-ի նիստում ունեցած իր ելույթում:

«Այն օրակարգը, որ դուք այսօր պետք է հաստատեք, չի համապատասխանում պահի լրջությանը և պահի թելադրանքին: Օրակարգը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնց այսօր բախվել են մեր երկիրն ու ժողովուրդը, հայտնվել ենք տարբեր տիպի անվտանգային, տնտեսական, ֆինանսական կոլապսի մեջ»,-ասաց Մելքումյանը:

Ըստ պատգամավորի՝ եթե իշխանությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում, ապա պետք է հրաժարվի քաղաքական պատասխանատվությունից: Մելքումյանը նշեց, որ եղել է Սյունիքի Մեղրի, Կապան, Գորիս համայնքներում, Շուռնուխ և Որոտոն գյուղերում: Ըստ նրա, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված անվտանգային խնդիրներ կան:

Պատգամավորը կարծում է, որ ռուսաստանյան մի զորախումբ պետք է լինի Մեղրիում, մի զորախումբ՝ Սիսիանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում