Հասարակական

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020-ի աշխատանքների արդյունքները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020-ի աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը հունվարի 15-ին ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։

Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել 2021թ. ուսումնական տարվա խնդիրները։

Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում