Հասարակական

Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են

1 րոպեի ընթերցում

Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում