Քաղաքականություն

Վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը քննարկվել է Փաշինյանի մոսկովյան այցը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը քննարկվել է Փաշինյանի մոսկովյան այցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպմանը քննարկվել է վարչապետի՝ հունվարի 11-ի մոսկովյան այցի մանրամասները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հանդիպումը հերթականներից էր, որոնք սովորաբար ամսական կտրվածքով անցկացնում ենք ըստ նպատակահարմարության: Հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ արդեն պաշտոնապես շրջանառվել է, մյուս հատվածների հետ կապված մեկնաբանություն չունեմ, իսկ առաջիկա անելիքների վերաբերյալ այն հատվածով, որ արդեն կլինի, հրապարակային կներկայացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մակունցը:

Միաժամանակ, նա նշեց, որ այսօրվա հանդիպմանն առաջին հերթին քննարկվել է ռազմագերիների հարցը: «Այդ առումով նորություն չկա եթե լինի՝ կառավարությունը կհայտարարի»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում