Հասարակական

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունն ամփոփել է անցած ուսումնական տարվա աշխատանքի արդյունքները

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունն ամփոփել է անցած ուսումնական տարվա աշխատանքի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունում hունվարի 12-ին ամփոփվել են 2020թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

Վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը կատարված աշխատանքը գնահատել է բավարար․ կանո­նա­կարգ­վել է զոր­քերի ծառայու­թյան պլանավորումը, նոր շահա­գործված օբյեկտներում ապա­հով­վել է կահավորման զորային միատիպությունը, բարե­լավվել է հրդեհա­պայթյունավտանգ օբյեկտների անվտանգությունը, պահ­պանության հու­սալի կազմակերպ­մանը զուգահեռ օպտիմալացվել են պահակա­կետերը, զինված ուժերն ապահովվել են անհրաժեշտ մեթոդական գրականությամբ:

2020 թ. ուսումնական տարում զորամասերում զորքերի ծառա­յության օրինակելի կազմակերպման համար հինգ զորամասերի հրամանատարներ խրախուսվել են գերատեսչական պատվոգրերով։

Խորհրդակցության ավարտին ԳՇ զորքերի ծառայության վարչության պետը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և առկա խնդիրները շուտափույթ լուծելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում