Հայաստանի բուժհաստատություններում տեղահանված արցախցիներն օգտվում են անվճար բուժծառայություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի որոշման լրացումների համաձայն՝ անվճար բուժծառայությունները ներառում են նաև արտահիվանդանոցային ծառայություններ: Հայաստանում՝ իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում և ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո՝ օգտվել արտահիվանդանոցային բոլոր ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն ընդգրկում են նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները, սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայությունների թվում են՝ ինչպես վիրահատական, այնպես էլ՝ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի բուժօգնությունը:

ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հաստատված է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների կարգը, որտեղ թվարկվում է մատուցվող ծառայությունների ցանկը: Այդ շրջանակից դուրս մյուս ծառայությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով: Տեղահանված արցախցիններն անվճար բուժծառայություններից օգտվելու համար կարող են դիմել ցանկացած բուժհաստատություն, որտեղ կա համապատասխան պետական պատվեր»,- մանրամասնեց ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուն:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ