Հասարակական

Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը տեղեկացրեց, որ Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը: Հետազոտության համար համապատասխան միջոցներ ներդնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում:

«Թե ինչ ժամկետներում միջոցները կներդրվեն, կդժվարանամ ասել, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են: Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ ավելի շուտ այդ հետազոտությունը երկրում ներդնելու համար: Այդ համապատասխան միջոցները հնարավորություն կտան մեր երկրի ներսում ինքներս հետազոտություն կատարելու: Միևնույն ժամանակ ասեմ, որ մենք ունենք հնարավորություն ցանկացած դեպքում նմուշ փոխանցել ԱՀԿ-ի կողմից ճանաչված լաբորատորիաներ մեր երկրի համար հետազոտություն անելու նպատակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Նունե Բակունցը:

Կորոնավիրուսի նոր շտամերի հետ կապված դեռ չկա որևէ տվյալ այն մասին, թե արդյոք վարակվածներն ավելի ծանր են տանում կամ մահացությունը բարձր է: Թեպետ, նշվում է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի արագ է տարածվում՝ մոտ 70 տոկոսով: Մասնագետն ընդգծեց, որ նոր շտամի դեպքում նույնպես պայքարի միջոցները նույնն են՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել, ձեռքերն ախտահանել, ջերմաչափվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում