Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում ալբոմների վաճառքների գծով
1 րոպեի ընթերցում
![Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում ալբոմների վաճառքների գծով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/01/1039952.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Թեյլոր Սվիֆթի «Folklore»-ը նրա ամենավաճառվող հինգերորդ ալբոմն դարձել տարվա արդյունքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:
«Գրեմմի»-ի տասնակի մրցանակակիրը 2021-ն սկսել Է շատ լուրջ ձեռքբերմամբ՝ սահմանելով հերթական ռեկորդը:
Նա դարձել Է առաջին արտիստուհին, որին հաջողվել Է հինգ ալբոմ թողարկել, որոնք բեսթսելլերներ են ճանաչվել տարվա արդյունքներով:
Անցնող տարում երգչուհին իր երկրպագուներին ուրախացրել Է նույնիսկ երկու սկավառակներով՝ հուլիսի վերջին՝ «Folklore»-ը եւ դեկտեմբերի սկզբին՝ անսպասելի «Evermore»-ը:
Միացյալ Նահանգներում 2020 թվականին վաճառվել Է նրա ստուդիական ութերորդ ալբոմի՝ «Folklore»-ի 1,276 մլն օրինակ:
Ավելի վաղ տարվա նրա ամենավաճառվող ալբոմներն են դարձել "Fearless" –ը (2009 թ.), "1989"-ը (2014 թ.), "Reputation" (2017 թ.) եւ "Lover"-ը (2019 թ.):
Նախորդ ռեկորդը պատկանում Է Ադելին՝ նրա "25" (2016 եւ 2015 թվականներին) եւ "21" ( 2012 եւ 2011 թվականներին) ալբոմներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: