Հասարակական

Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է. Արման Թաթոյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում հետպատերազմական փուլում մարդասաիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, որովհետև դա իրենից ներկայացնում է կոպիտ խախտում:

Ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, Թաթոյանն այս մասին ասաց հունվարի 12-ի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է: Միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ քաղաքացիական անձ գերիները պատերազմական կամ ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն իրենց երկրներ։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը արգելվում է, նրանց կալանավորելը, ձերբակալելը դիտվում է որպես պատիժ և նույնպես արգելվում է։ Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է, և դա ևս, ըստ էության, պատերազմական հանցագործություն է»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ այս ամենը ամրագրված է միջազգային կոնվենցիաներով, որոնց պահանջները տարածելի են նաև Ադրբեջանի նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում