Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ճանապարհի տարբեր հատվածներն Ադրբեջանի վերահսկողության ներքո են, և ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ են տեղադրված։ Ընդ որում, Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումներն անում են բացահայտ սադրանքով։ Դրանից բացի, ինչպես հայտնում են բնակիչները, կարող են հայտնվել զենքով այդ ճանապարհի վրա։ Նրանք կարող են կանգնել այդ ճանապարհի վրա և դիտարկում իրականացնել։Դրանք մեր խաղաղ բնակավայրերն իրար կապող ճանապարհներ են։ Սա առաջացել է սահմանազատումը մեխանիկական մոտեցմամբ կիրառման պատճառով»,- ընդգծեց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ հատվածներում ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում երթևեկել շատ արագ և չկանգնել, որովհետև դա ադրբեջանական կողմը կդիտարկի որպես սադրանք։

Մարդու իրավունքների պաշտպանի մոտ հարց է առաջանում ինչ միջոցներ են կիրառվելու, եթե ճանապարհային այդ հատվածում տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար։ «Եթե օրինակ, տեղի ունենա ոչ միայն հայկական մեքենաների միջև այդ պատահարը, այլ նաև, օրինակ, հայկական մեքենայի և ադրբեջանական մեքենայի միջև։ Ինչ կլինի, եթե մեքենան այդ հատվածներում փչանա և պետք է կանգնի ու վերանորոգի։ Եթե այդ հատվածներում լինեն երթևեկության կանոնների խախտումներ, հանցագործություններ և այլն, եթե դա համարում ենք ադրբեջանական տարածք, ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանի քննչական մարմինը ՀՀ քաղաքացու նկատմամբ քննչական գործողություններ պետք է իրականացնեն։ Այս հարցերը ընդհանրապես կարգավորված չեն»,- ընդգծեց Թաթոյանը։

Հայերեն العربية English Русский

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել