Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կունենա մինչև փետրվարի առաջին կես

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար Հայաստանը բանակցություններ է անցկացնում մի քանի ուղղություններով: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ունենալ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ բանակցություններ են վարում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝ «Սպուտնիկ V»-ն, «Pfizer-BioNTech»-ը, «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը, «AstraZeneca»-ն:

«Նախատեսում ենք բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ սկզբում միայն ռիսկի խմբերում պատվաստումներ իրականացնելու համար: Բանակցություններ են անցկացվում պատվաստանյութի ներկրման ժամանակահատվածի շուրջ: Մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կեսը կլինի պատվաստանյութի առաջին խմբաքանակը և կսկսվի ռիսկի խմբերի պատվաստման գործընթացը: Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք պարզ չէ, նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հայերեն العربية English Русский

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր