Հասարակական

Ամանորյա օրերին սննդային թունավորումներ չեն եղել. Թագուհի Ստեփանյան

1 րոպեի ընթերցում

Ամանորյա օրերին սննդային թունավորումներ չեն եղել. Թագուհի Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի ամանորյա օրերին Շտապօգնության ծառայությունում սննդային թունավորումներ չեն գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Այս տարի Ամանորն անցել է համեմատաբար ավելի հանգիստ, քան անցյալ տարի: Մենք սպասարկել ենք 1 377 կանչով պակաս, քան անցյալ տարի: Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6 533, հիվանդանոց է տեղափոխվել 1 204 հիվանդ՝ 453-ով պակաս, քան անցյալ տարի: Մանկական կանչերը, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված երեխաների քանակը նվազել են։ Սննդային թունավորումներ ընդհանրապես չենք ունեցել»,- նշեց Ստեփանյանը:

Նա նաև հավելեց, որ ալկոհոլային թունավորում է գրանցվել 27 հոգու մոտ, որոնցից 20-ը տեղափոխվել են հիվանդանոց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում