Քաղաքականություն

Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ գտնելու լուծում՝ «առանց հաղթողների և պարտվածների»:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին... Շատ բարդ հարց է, հին, արմատներով դեպի անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին` գտնելու լուծումը»,- նշել է Գորբաչովը, որը ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին, երբ սկսվել է Ղարաբաղյան հակամարտությունը:

Խորհրդային նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է չկանգնել դրա վրա, չթողնել խնդիրը չլուծված ևս մեկ տասնամյակ:

«Հույս ունեմ, որ Ռուսաստանը կկարողանա աջակցել, բայց հիմնական դերակատարումը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել իրականացնել բանակցություններ այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լուծումը պետք է համապատասխանի երկու կողմերի հետաքրքրություններին, առանց հաղթողների և պարտվածների»,- ասել է Միխայիլ Գորբաչովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում