Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է հայ ռազմագերիներին դիվերսանտ կոչելը. Սամսոնյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է հայ ռազմագերիներին դիվերսանտ կոչելը. Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանն Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է համարում հայ ռազմագերիներին որպես դիվերսանտ ներկայացնելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սամսոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ադրբեջանի կողմից սա մարդասիրական իրավունքի խախտում է, որովհետև ռազմագերիներին որպես դիվերսանտներ ներկայացնելը դեմ է մարդու իրավունքների պաշտպանությանը և դեմ է առհասարական հետպատերազմյան ընթացքում ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»,- ասաց Սամսոնյանը:

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և անվտանգության խորհրդում: Այդ նամակում Հայաստանի քաղաքացի 62 զինծառայող անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ, և նշում է արվում այն մասին, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում