Պուտինը եւ Մակրոնը քննարկել են ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետեւողական իրականացումը եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կայունացումը՝ նշվել է, որ նախեւառաջ այդ հանդիպմանը նկատի է առնվում տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերի քննարկումը:

«Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը սատարելու Ռուսաստանի ջանքերին։ Ընդգծվել է ռազմական բախումներից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության անհետաձգելի տրամադրման կարեւորությունը, այդ թվում ՝ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների գծով»,- նշվում է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ:

Հայերեն Français Русский

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ռեկորդային 304 միլիարդ դոլարով

ՀՀ ՄԻՊ-ն Արզնի համայնքի ղեկավարի հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր

Պեսկովը հերքել է Զելենսկիի մեղադրանքները Չինաստանին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու մասին

ՀՀ ԱԺ պատգամավորը Օսլոյում հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ

Իրանը սպառնացել է դադարեցնել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ և վտարել նրա տեսուչներին

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին․ ՀՀ ԱԳՆ

Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրավիճակի սրումը կանխելու հարցով առաջին խորհրդակցություններն են անցկացրել

Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Արևմուտքում սառեցված ակտիվների նկատմամբ իր իրավունքներից. Պեսկով

«Գիտության շաբաթ Հայաստան 2025»-ը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը