«Լուսավոր Հայաստան»-ի պատվիրակությունը Պարգև սրբազանի հետ քննարկել է Արցախի հոգևոր օջախների պաշտպանությունը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, պատվիրակության խնդրանքով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ներկայացրել է հետպատերազմական շրջանում Արցախի թեմի եկեղեցիների վիճակը, մշակութային ժառանգության առկա վիճակը։

Քննարկվել են նաև Արցախի հոգևոր-մշակութային օջախները պաշտպանելու բնագավառ անելիքները։

Հայերեն Русский