Հինգերորդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերն ստուգվել են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը։ Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։