Հասարակական

Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անցկացնում Էջմիածնի զորամասի դիմաց

1 րոպեի ընթերցում

Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անցկացնում Էջմիածնի զորամասի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անցկացնում Էջմիածնի զորամասի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք հանդիպում են պահանջում զորամասի հրամանատարական կազմի հետ:

Անհետ կորած զինծառայողների հարազատները նշում են, որ արդեն 81 օր է՝ որևէ տեղեկություն չունեն իրենց զինվորների մասին, որոնք, նրանց խոսքով, անհետ կորել են Զանգելանի տարածքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում