Հասարակական

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 229, առողջացման 451 և մահվան 14 դեպք

1 րոպեի ընթերցում

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 229, առողջացման 451 և մահվան 14 դեպք

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 027 դեպք, որոնցից 144 091-ն` առողջացած, 2850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 12 398 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 597 504 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, հունվարի 2-ին կատարվել է 1 088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 451 և մահվան 14 դեպք:

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 688 է:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում