Սպորտ

Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել. Արթուր Ալեքսանյան

1 րոպեի ընթերցում

Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել. Արթուր Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. «2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով:

Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի:

Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում