Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հետ համագործակցության շրջանակներում՝ Արցախին հումանիտար աջակցության ծրագիրը շարունակվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Ռուսաստանից Արցախ հասցված ամբողջ մարդասիրական օգնությունը բաշխվել է նախատեսված կետերով։ ՌԴ ԱԻՆ համահավաք խմբի մասնագետների կողմից շինանյութի տեսքով ստացված օգնությունը հասցվել է հանձնման կետեր եւ արդեն ակտիվորեն օգտագործվում է սոցիալական նշանակության օբյեկտների եւ բնակելի շենքերի վերականգնման գործում: Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը շուրջ 5 հազար քառակուսի մետր ապակի է եւ 70 տոննա մետաղական պրոֆիլ՝ արդեն հասցվել է Մարտունի եւ Մարտակերտ քաղաքներ: Ավելացնենք, որ մարդասիրական առաքելության շրջանակներում Արցախ է տեղափոխվել ընդհանուր 20 շարժական էլեկտրակայան, վեց ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, ութ հակահրդեհային ավտոցիստեռն եւ մեկ վերամբարձ կռունկ: Դրանց մի մասը նվիրաբերվել է ԱԻ պետական ծառայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վերանորոգման աշխատանքների համար` ավելի քան 22 հազար քառակուսի մետր ապակի, մոտ հազար խորանարդ մետր սղոցանյութ, փայտաթեփային սալեր եւ նրբատախտակ, ինչպես նաեւ 13 հազար քառակուսի մետր տանիքի ծալքաթիթեղ: Առաջին անհրաժեշտության իրերից առաքվել է ավելի քան 34.6 հազար ծածկոց, 1.8 հազար ներքնակ, 1.9 հազար բարձ, 3.2 հազար անկողնային հավաքածու, 940 կահույքի հավաքածու, 4 հազար մահճակալ, 500 վառարան։

Հայերեն العربية

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը