Հասարակական

Հիմնանորոգվել է Ախուրյանի բժշկական կենտրոնը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Ախուրյանի բժշկական կենտրոնը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգումից հետո վերաբացվել են Ախուրյանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը և շտապ բուժօգնության կայանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոր մասնաշենք է տեղափոխվել նաև թոքային հիվանդությունների կաբինետը։

«Իրապես կարևոր է, որ առողջապահության նման ծանր ոլորտում լինեն նորմալ պայմաններ, բժշկական ծառայությունների որակի բարելավման առումով այս աշխատանքները շատ կարևոր են»,- ողջունելով ներկաներին՝ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Անցած տարի վճարովի ծառայություններից ստացած գումարների, անհատ բարերարների ջանքերով հիվանդանոցի տնօրինության կողմից նորոգվել են վիրաբուժական բաժանմունքի 3 հիվանդասենյակ, 2 վիրակապարան, պատուհանները փոխարինվել են նորերով, վերանորոգվել են երկու մասնաշենքի սանհանգույցները:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում