Հասարակական

Երկրորդ զորամիավորումն ամփոփել է եռամսյակի աշխատանքների արդյունքները

1 րոպեի ընթերցում

Երկրորդ զորամիավորումն ամփոփել է եռամսյակի աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի չորրորդ եռամսյակում զորամասերում կատարված աշխատանքների արդյունքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել առկա խնդիրների լուծման տարբերակներ:

«Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանն արձանագրված բացթողումները շտկելու նպատակով ցուցումներ է տվել դրանք սահմանված ժամկետներում վերացնելու, պլանավորված հետագա աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով,խրախուսել է լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին ու բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում