Քաղաքականություն

Ծառուկյանը մանրամասներ ներկայացրեց Փաշինյանի հետ հանդիպումից

1 րոպեի ընթերցում

Ծառուկյանը մանրամասներ ներկայացրեց Փաշինյանի հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրան ասել է այն, ինչ ասել է նաև հրապարակային ելույթներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ծառուկյանը հայտնեց Ազգային ժողովում:

«Իմ դիրքորոշումը չի փոխվել: Ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ: Ինչ հրապարակային ասել եմ, իրեն էլ եմ ասել: Ասել եմ, որ ստեղծված իրավիճակից միակ ելքն իր հրաժարականն է վայրկյան շուտ»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ մնացած հարցերը պետք է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում