Քաղաքականություն

Հրաժարականի պայմաններն ենք գնում քննարկելու. Ծառուկյանը` Փաշինյանի հետ հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Հրաժարականի պայմաններն ենք գնում քննարկելու. Ծառուկյանը` Փաշինյանի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է վերջինիս հրաժարականի պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ծառուկյանն ասաց խորհրդարանում՝ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ:

«Հրաժարականի պայմաններն ենք գնում քննարկելու, մեր օրակարգը չի փոխվել»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ավելի վաղ «Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր՝ տեղեկություն ունի, որ հնարավոր է հանդիպում կայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում