Քաղաքականություն

Զոհրաբյանը սահմանադրական հանցագործություն որակեց հանձնաժողովի նախագահի իր լիազորությունների դադարեցումը

2 րոպեի ընթերցում

Զոհրաբյանը սահմանադրական հանցագործություն որակեց հանձնաժողովի նախագահի իր լիազորությունների դադարեցումը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սահմանադրական հանցագործություն է համարում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զոհրաբյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Այստեղ կատարվեց սահմանադրական հանցագործություն»,- ասաց Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ ԱԺ որոշմանը:

Դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային ժողովը դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

Նախագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ըստ «Իմ քայլը»-ի՝ գործնականում առկա էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: «Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»»,- ասված էր նախագծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում