Ծառուկյանը ԱԺ-ում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ
1 րոպեի ընթերցում
![Ծառուկյանը ԱԺ-ում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1039303.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում է, սպասվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հարցերին, թե ինչ օրակարգով է հանդիպելու վարչապետի հետ, Ծառուկյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»:
Այլ հարցերի նա չպատասխանեց՝ խոստացավ հանդիպումից հետո զրուցել լրագրողների հետ:
Ավելի վաղ «Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր՝ տեղեկություն ունի, որ հնարավոր է հանդիպում կայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների միջև: