Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման դրույքաչափերը բարձրացվեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 89 «կողմ» ձայներով:

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ հնարավոր չի եղել հանձնաժողովի նիստ գումարել և քննարկել պատգամավորների առաջարկներն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը: Այսպիսով` առաջին ընթերցմամբ ներկայացված նախագիծը չի փոփոխվել:

Օրենքի փոփոխությամբ փոխվեցին հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվեց կիսապրոգրեսիվ համակարգը: Այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին:

Օրենքի նախագծի ընդունմամբ ` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

1500 դրամ

100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

3000 դրամ

200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

5500 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

8500 դրամ

1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

15 000 դրամ

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

18 000 դրամ

1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

36 000 դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

66 000 դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

102 000 դրամ

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

180 000 դրամ

Հայերեն

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում