Life

Մահացել է հանրահայտ մոդելավորող Պիեռ Կարդենը

1 րոպեի ընթերցում

Մահացել է հանրահայտ մոդելավորող Պիեռ Կարդենը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իննսունութ տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ մոդելավորող Պիեռ Կարդենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է France Press-ը՝ նշելով, որ տեղեկությունն ստացել է Կարդենի ընտանիքից:

Իտալական ծագումով ֆրանսիացի դիզայները 14 տարեկանից ուսումնասիրել էշինարարության և նորաձևությանհիմունքները: 1939 թվականին մեկնել էՎիշի, որտեղ աշխատել է որպես դերձակ` հագուստներ կարելով հիմնականում կանանց համար:Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Կարմիր խաչում: Պատերազմից հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ ճարտարապետություն է ուսումնասիրել և որպես նկարիչ-ձևավորող աշխատել է Ժաննա Պակենի նորաձևության տանը: Համագործակցել է Քրիստիան Դիորի հետ, ստեղծել է Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը»կինոնկարիհանդերձանքը: 1950 թվականին հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը: Սկսնակ դիզայներին Քրիստիան Դիորն ասել է. «Վաճառիր թանկ, քանի որ տաղանդը պետք է գնահատվի»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում