Առաջին զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ենթակա զորամասերի հրամանատարների և զորամիավորման վարչակազմի հետ դեկտեմբերի 28-ին անցկացրել է հավաք-խորհրդակցություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ցուցումներ են տրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, քննարկվել առաջնահերթ խնդիրների լուծման տարբերակները։
Զորամիավորման հրամանատարը հրահանգներ է տվել նաև առաջիկա օրերին զորքերի զգոնության բարձրացման, անվտանգային խնդիրների կատարման վերաբերյալ։