Ով որքան է վճարելու. հայտնի են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման դրույքաչափերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Քանի որ բոլոր կատարված հաշվարկներով մենք արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Մասնավորապես, այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին»,- ասաց Բադասյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

1500 դրամ

100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

3000 դրամ

200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

5500 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

8500 դրամ

1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

15 000 դրամ

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

18 000 դրամ

1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

36 000 դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

66 000 դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում

102 000 դրամ

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

180 000 դրամ

Հայերեն

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Սայադյան փողոցը

ՇՄ նախարարությունից հորդորում են չայրել խոզանները և չնպաստել շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն 60 օր. Իրանի ԱԳՆ

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

Դիլիջանն աճում է Հայաստանի զբոսաշրջության շուկայից ավելի արագ․ 2025 թվականին քաղաքն ընդունել է 243 800 այցելու

«Վերջին տոմսը». IDBank-ը զգուշացնում է համերգների և փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից