Միջազգային

Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում դեկտեմբերի 27-ին սկսվել է Sars-CoV-2 կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը. առաջինը պատվաստում են տարեցներին և ծերանոցների աշխատողներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Գերմանիայում առաջին պատվաստումը պաշտոնապես տեղի է ունեցել նախօրեին Սաքսոնիա Անհալթում։ Այնտեղ պատվաստել են 101-ամյա Էդիթ Կվոյցալային, սակայն դա արվել է բացառության կարգով. պաշտոնապես պատվաստումների արշավը սկսվում է դեկտեմբերի 27-ին:

«Առաջին վարակվածը 101 տարեկան էր, հաջորդները նույնպես 100-ից բարձր տարիքի էին։ Այսպիսով առաջին երեք վարակվածները 100-ից բարձր տարիքի էին ... Ես խոսել եմ մեր առաջին պատվաստված տիկին Հազեյի հետ, նա լավ է, նա շատ լավ է տարել ամեն ինչ, պատմել է, որ ցավեր չի զգացել», - Welt հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բեռլինի առողջապահական գծով սենատոր Դիլեկ Կալայչին:

Կալայչին այցելել է Բեռլինի ծերանոց, որտեղ պատվաստում է իրականացվում։ 97 կենվորից պատվաստվելուն համաձայնել է 90 մարդ։ 80-ից բարձր տարիքի քաղաքացիները, ծերանոցների կենվորները և նրանց սպասարկող անձնակազմը Գերմանիայում պատվաստումների առաջին գերակա խումբն են։ Պատվաստումն իրականացվում է ծերանոցներում, դրա համար այնտեղ են մեկնում շարժական խմբերը։

Pfizer/BioNTech պատվաստանյութի առաջին խմբաքանակները սկսել են Գերմանիա մատակարարվել այս շաբաթ Եվրամիությունում դրա գրանցումից հետո: Առաջին խմբաքանակի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 100 հազար դեղաբաժին, ընդամենը մինչեւ տարեվերջ Գերմանիան ակնկալում է ստանալ Pfizer/BioNTech պատվաստանյութի 1,3 մլն դեղաբաժին: Զանգվածային պատվաստումների համար ամբողջ երկրում ստեղծվել են ավելի քան 400 պատվաստման կենտրոններ, որոնք սարքավորված են խոշոր օբյեկտներում, ինչպիսին են հին օդանավակայանները, ցուցահանդեսային համալիրները, համերգասրահները, փակ մարզադաշտերը:

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում