Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը երկրորդ անգամ է ամուսնացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը երկրորդ անգամ է ամուսնացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրա ընտրյալը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ես կամ» հաղորդաշարի հեղինակ, սցենարիստ և պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանն է:

Վիկ Դարչինյանը նախորդ ամուսնությունից ունի երկու որդի:

Հայերեն Русский