Քաղաքականություն

Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին կգումարի արտահերթ նստաշրջան

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին կգումարի արտահերթ նստաշրջան

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին արտահերթ նստաշրջան կգումարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս որոշմանը հավանություն տալու հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:

«Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասված է որոշման մեջ:

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգը դեռ հայտնի չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում