ՀՖԿՍՊԻ ռեկտորի թափուր պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 25-ին ավարտվել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Թեկնածուները երեքն են` ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյան, ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Սարգսյան, Հայ-ռուսական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյան:

Ընտրությունները կկայանան հունվարի 11-ին:

Հայերեն