Life

Նարե Գևորգյանը ներկայացրել է «Սիրտս ինչպես» երգի քավր տարբերակը

1 րոպեի ընթերցում

Նարե Գևորգյանը ներկայացրել է «Սիրտս ինչպես» երգի քավր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ սուպերսթար» երաժշտական նախագծից հայտնի երգչուհի Նարե Գևորգյանը քավր տարբերակով մատուցել է Արաքսյա Վարդերեսյանի «Սիրտս ինչպես» սիրված ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է: Տեսահոլովակի ռեժիսորը Հակոբ Հակոբյանն է, մոնտաժն իրականացրել է Գագո Ավետիսյանը:

«Մենք միշտ տուժում ենք «մեր միամիտ սխալներից» »,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է երգչուհին:

Նարե Գևորգյանը երաժշտասերների լայն շրջանակին ճանաչելի է դարձել 2006 թվականին՝ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին և «Ոսկե քնար» մրցույթին, որտեղ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:

Երգչուհու կատարմամբ հայտնի են «Թաքնված մի սեր», «Իմ յարը», «Լեռան լանջին», «Դե տղերք», «Մոր երգը զինվորին» և այլ երգեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում