Հասարակական

Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախարարը նշեց, որ դեկտեմբերի 23-ին եղել է կորոնավիրուսի 702 նոր դեպք:

«Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը հոսպիտալացման է սպասում: Ավելին, սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու: Այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կանոնները պահպանել»,-ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ այժմ մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք է գործադրել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: «Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մի մեծ մասը քաղաքականացված էր: Մեզ ի ցույց էին դնում տարբեր օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումն իրականություն դարձավ, որ երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակի ու ժամանակացույցի հարց է: Կային երկրներ, որ երբ մենք պիկի վրա էինք, ըստ էության, զրոյական վիճակ էր իրենց մոտ: Հիմա այնտեղ թվերի մի մասով մեզնից անցել են, մյուս մասով կանցնեն անխուսափելիորեն», - նկատեց վարչապետը:

Արսեն Թորոսյաննն իր հերթին նշեց, որ մահացության թիվը Հայաստանում շատ ցածր է, տատանվում է 1,5 տոկոսի շրջանակում, մինչդեռ շատ զարգացած երկրներում այդ թիվը տատանվել է 7-8, մինչև 10 տոկոսի շրջանակում: «Մահացության թիվը Հայաստանում միշտ ցածր է եղել միջազգային միջինից: Ամենավատ ժամանակներում դա չի անցել 2 տոկոսից, իսկ հիմա ավելի ցածր է: Շատ կարևոր է, թե մենք ինչքան փրկված հիվանդ ենք ունեցել: Այդ առումով մենք շատ լավ դիրքերում ենք»,- ասաց նախարարը:

Հայերեն العربية English

ՀՀ դեսպանն ու Շիրազի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքներ հռչակելու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Մայիսի 10-ի միջոցառումների անոնս

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին

Տուսկը խոսել է Ուկրաինայի հարցում Լեհաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությունների մասին

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սենատոր Գրիգորի Կարասինը խոսել է ռուս-ամերիկյան շփումների շարունակականության մասին

Հնդկաստանը հայտնել է Քաշմիրում ահաբեկիչների ներթափանցման խոշոր փորձի մասին

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

Չինաստանը շնորհավորել է Հռոմի պապին ընտրվելու կապակցությամբ