Life

Մահացել է բրիտանացի թոփ-մոդել Ստելա Տեննանտը

1 րոպեի ընթերցում

Մահացել է բրիտանացի թոփ-մոդել Ստելա Տեննանտը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 50 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի թոփ-մոդել Ստելա Տեննանտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

«Ստելան հրաշալի կին էր և ներշնչանքի աղբյուր բոլորիս համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել են մոդելի ընտանիքի անդամերը:

Տեննանտի մահվան հանգամանքերը դեռ չեն նշվում:

Ստելա Տեննանտը ծնվել է 1970թ., Շոտլանդիայում: Թոփ-մոդելի կարիերան Ստելա Տեննանտը սկսել է 1990-ական թվականներին: Նրա լուսանկարները հայտնվել են Vogue և Harper’s Bazaar ամսագրերի շապիկներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում