Թունյանն առաջարկում է պոտենցիալ ներդրումների համար խթանող ազդեցություն ստեղծող օրինագիծ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ներկայացրած օրինագծին, որով երկարաձգվում է տնտեսավարողներն տրված հնարավորության ժամկետը՝ օգտվելու արագացված ամորտիզացիայի գործիքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Թունյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ավելի վաղ ընդունել են օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվել, որ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող, կառուցվող, մշակվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվի ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ՝ բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն՝ մասհանումը կատարվում է ոչ թե ֆիքսված՝ օրինակ 10 տարվա ռեժիմով, այլ օրինակ 2-3 տարում:

«Այս կարգավորումը գործում էր կես տարով: Բայց քանի որ մենք ունեցել ենք ֆորսմաժորային իրավիճակներ, և շատերն օբյեկտիվ պատճառներով ուղղակի չեն կարողացել իրենց ծրագրավորած ներդրումները կատարել, որոշում ենք ևս 1 տարով երկարաձգել՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Սա խթանող ազդեցություն պիտի ունենա պոտենցիալ ներդրումների վրա»,-ասաց Թունյանն ու վստահեցրեց, որ սա բյուջեի վրա երկարաժամկետ կտրվածով բացասական ազդեցություն չի ունենալու:

Նախքան օրենքի նախագծի ընդունումը գործում էր հետևյալ կարգը՝ տնտեսավարողը ներդրումներ էր կատարում, ծախսեր անում սարքեր ձեռք բերելու կամ շենք-շինություններ կառուցելու կամ ձեռք բերելու համար և չէր կարող այդ ծախսերը միանգամից ամորտիզացնել, այսինքն՝ ծախսագրել: Կային կոնկրետ ժամկետներ, օրինակ` սարքերի, սարքավորումների համար դա 5 տարի էր: Այս մեխանիզմով հնարավորություն է ստեղծվում բոլոր այն ներդրումների համար, որոնք կկատարվեն մինչև 2021-ի ավարտը, ամորտիզացիայի ժամկետը թողնել տնտեսավարողի հայեցողությանը: Այսպիսով, տնտեսավարողը կարող է մեկ տարվա ընթացքում որոշել, թե ծախսագրումներն ինչպես կատարի:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն առաջարկեց օրինագիծն ընդունել ապրիլի 20-ից հետո, բայց 2021-ի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա տարածելու պայմանով: «Այս կերպ մենք կկարողանանք հնարավորինս ավելի իրատեսականորեն գնահատել նախորդ 6-ամսյա ժամանակահատվածի ազդեցությունը»,-ասաց փոխնախարարը:

Հեղինակի համար այս առաջարկը, սակայն, ընդունելի չէր:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև