Էկոնոմիկայի նախարարը ադամանդագործների և ոսկեգործների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպման համար, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս ունենալով, որ բիզնեսի խնդիրներին ծանոթ լինելու հանգամանքը կնպաստի դրանց արագ և արդյունավետ լուծմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և առաջիկա անելիքները։

Մասնավորապես՝ քննարկվել են ալմաստի հումքի ձեռք բերման, ոսկերչական իրերի արտահանման, մաքսատուրքերի, ավելացված արժեքի հարկի, Քիմբերլիի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման ժամկետների, լիցենզիաների և ծանուցումների տրամադրման և այլ հարցեր։ Քննարկման առարկա են եղել նաև մաքսային ձևակերպումների, փաստաթղթային ընթացակարգերի պարզեցման և արագացման հարցերը, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունների զարգացումը։

Կարևորվել է Հայաստանում ադամանդագործական ընկերությունների և ոսկերչության ճյուղի ներկայացուցիչների փոխգործակցության հարցը, ոսկերչական արտադրանք պատրաստելիս հայկական արտադրության ադամանդների օգտագործման հնարավորությունը։ Քննարկվել է այնպիսի պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի ադամանդագործության և ոսկերչության ոլորտները կարողանան օգտագործել միմյանց ներուժը և արտադրանքը։

Հանդիպման մասնակիցներն անդադարձել են նաև ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացին, ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։

«Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի ներկրման հարցում պետական աջակցության ցուցաբերման հնարավորությունների քննարկման ժամանակ ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ հումքի տրամադրման հարցում պետական մակարդակով ռուսական ԱլՌոսա ընկերության, Գոխրանի հետ բանակցությունները կարող են լինել շատ արդյունավետ։

Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի հետևանքով ոլորտում առաջացած խնդիրներին, աշխատատեղերի հարցին։ Արծարծվել են հարցեր, կապված շուկաների ընդլայնման հետ․ որպես համագործակցության հեռանկարային նոր ուղղություն, նախարարն առաջարկել է դիտարկել Իրանի շուկան։

Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը նշել է, որ նման քննարկումները լինելու են շարունակական (դրանք կանցկացվեն նաև ոլորտի ընկերություններ այցելությունների շրջանակում) և ավելացրել, որ պետք է համատեղ ուժերով փորձել հասկանալ եղած խնդիրները ու, դրանք կարգավորելով՝ առաջ գնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին