Պատերազմի հետևանքով տուժած 200-ից ավելի քաղաքացիական անձի կտրվի միանվագ դրամական օգնություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ծրագրի մեկնարկը տրվել է, շահառուները կարող են արդեն դիմել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։

«Պատերազմի գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձինք կստանան միանվագ դրամական աջակցություն: Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 դրամ, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3.000.000, երկրորդ խմբի դեպքում` 2.000.000, երրորդ խմբի դեպքում` 1.000.000 դրամ»,-ասաց Աննա Ժամակոչյանը: Եթե հաշմանդամություն է ձեռքբերել անչափահասը, ապա կտրամադրվի 3 միլիոն դրամ: Դիմումներն արդեն ընդունվում են, սակայն վճարումները կլինեն հունվարից: Զոհվածների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը հենց սկզբից կլինի, իսկ հաշմանդամության դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մասնագետները պետք է այցելեն պոտենցիալ շահառուներին՝ ցանկով հաստատված անձանց: Համապատասխան ընթացակարգը անցնելուց հետո, երբ կհաստատվի հաշմանդամության խումբը, նոր աջակցությունը կտրամադրվի:

«Ասեմ, որ այս փուլում նախարարությունը նախաձեռնել է հաշմանդամության կարգի տրամադրումը դյուրացնելու գործընթաց: Բժշկասոցիալական փորձաքննության մեր մասնագետներն իրենք են այցելելու վիրավորվածներին: Դա վերաբերում է ոչ միայն զինվորներին, այլև քաղաքացիական անձանց: Պարզապես, պետք է հաշվի առնել, որ հաշմանդամության կարգի տրամադրման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինում»,-ասաց նա:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ արդեն ունեն մոտ 226 հոգուց բաղկացած շահառուների ցանկ, թեպետ այն կարող է փոփոխվել, որովհետև գերիների կամ անհայտ կորածների շրջանում հնարավոր է լինեն քաղաքացիական անձինք: Շահառուների ցանկում կան անձինք Հայաստանից, սակայն ճնշող մեծամասնությունն Արցախից է: Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին քաղաքացին գրավոր եղանակով կտեղեկանա առավելագույնը 30 օրվա ընթացքում: Գումարը կտրամադրվի անկանխիկ:

Նախարարությունը նույնպես նախաձեռնողական է լինելու և դիմելու է ցանկի շահառուներին: Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել նախարարության 114 թեժ գիծ:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը