Ինովացիա

Հայտնի է դարձել ամենատարածված 5G սմարթֆոնը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է դարձել ամենատարածված 5G սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարեվերջին iPhone 12-ը գլխավորում է սիրված 5G սմարթֆոնների ցուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համաշխարհային վաճառքի թվերին:

2020-ի հոկտեմբերի վերջին iPhone 12-ը զբաղեցրել է հինգերորդ սերնդի սմարթֆոնների շուկայի 16 տոկոսը: Երկրորդ տեղում եղել է iPhone 12 Pro-ն (8 տոկոսով):

Առաջատարի ռեյտինգը կորցրել է SamsungGalaxy Note 20 Ultra-ն՝ զբաղեցնելով 3-րդ տեղը՝ 4 տոկոսով: Դրան հաջորդում են HuaweiNova 7 5G-ն, Huawei P40 5G-ն:

Վերլուծաբանները կարծում են, որ մինչև 2020-ի վերջը iPhone 12-ը կլինի ամենավաճառվող 5G սմարթֆոնը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում