Հասարակական

Ձմեռային արձակուրդից առաջ դպրոցներն անցկացնում են վերջին շաբաթվա դասերը

1 րոպեի ընթերցում

Ձմեռային արձակուրդից առաջ դպրոցներն անցկացնում են վերջին շաբաթվա դասերը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 28-ից կմեկնարկեն ձմեռային արձակուրդները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

«Առաջին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև 2021 թվականի հունվարի 24-ը ներառյալ, 2-րդ դասարանցիներինը՝ մինչև հունվարի 17-ը ներառյալ: 3-12-րդ դասարանցիները արձակուրդում կլինեն մինչև հունվարի 10-ը ներառյալ»,- նշեց Մելիքբեկյանը:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում