ՀՀ պաշտպանության նախարարը կընդունի շրջափակման մեջ մնացած զինծառայողների հարազատներին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կընդունի Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատներին: Հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 21-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարազատների ծնողների դեկտեմբերի 19-ին ուշ երեկոյան Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ փոխանցեց ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Սարուխանյանը նշեց, որ նախարարը պատրաստ է ընդունել նրանցից 5-6-ին, սակայն հարազատները մերժեցին փոքրաթիվ խմբով հանդիպումը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կփորձի ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել հանդիպման հետ կապված մանրամասները:

Հանդիպմանը ծնողները դժգոհեցին համապատասխան մարմինների աշխատանքից՝ նշելով, որ դեկտեմբերի 15-ին կապն իրենց հարազատների հետ կտրվել է, սակայն մինչ օրս իրենք տեղյակ չեն նույնիսկ տղաների կարգավիճակի մասին:

«Նույնիսկ մինչ օրս ոչ մեկը մեզ ստույգ տեղեկություն չի տվել այս 62 երեխան գերի է, թե շրջափակման մեջ: Մատների արանքով են նայում»,-նշեցին հարազատները:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ