Life

Պոլ Մաքքարթնին ալբոմ Է թողարկել, որը ձայնագրել Է կարանտինում եղած ժամանակ

2 րոպեի ընթերցում

Պոլ Մաքքարթնին ալբոմ Է թողարկել, որը ձայնագրել Է կարանտինում եղած ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սըր Պոլ Մաքքարթնին թողարկել Է «McCartney III» նոր ալբոմը: Դրանում տեղ են գտել 11 կոմպոզիցիաներ, որոնք ձայնագրվել են գարնանային ինքնամեկուսացման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երաժիշտն ինքն Է DIY (Do It Yourself) ստուդիայում ձայնագրել բոլոր գործիքների պարտաիները եւ վոկալը՝ փաստորեն կրկնելով "McCartney I"-ի (1970 թ.) եւ "McCartney II"-ի (1980 թ.) վրա աշխատանքի սխեման: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թեյլոր Սվիֆթն իր վերջին ալբոմի՝ "Evermore"-ի, ռելիզը դեկտեմբերի 18-ից տեղափոխել Է 11-ին, որպեսզի տեղը զիջի սըր Պոլին: Մաքքարթնին ճշտել Է, որ Թեյլոր Սվիֆթի հետ քննարկել Է ռելիզների գրաֆիկը, եւ երգչուհին, քաղաքավարությունից ելնելով, առաջարկել Է «չխանգարել միմյանց»:

Կատարողի նախորդ ալբոմը՝ "Egypt Station"-ը, թողարկվել Է 2018 թվականին՝ անվանի պրոդյուսերներ Գրեգ Քերսթինի եւ Ռայան Թեդերի մասնակցությամբ: Նոր սկավառակը բնույթով եւ տրամադրությամբ խիստ տարբերվում Է նաեւ նախորդ՝ ավելի ֆորմալ "Egypt Station"-ից, եւ տեխնո-փոփ ոճով "McCartney II"-ից (1980), գրում Է Variety-ն: Այն անսպասելիորեն սկսվում Է ակուստիկ կիթառի վրա ագրեսիվ գործիքային իմպրովիզացիաներով, որոնք տեւում են ավելի քան հինգ րոպե, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում