Ինովացիա

Ավելի արագ ինտերնետ և 191 հեռուստաալիք UCOM-Ի ֆիքսված կապի բոլոր բաժանորդներին

1 րոպեի ընթերցում

Ավելի արագ ինտերնետ և 191 հեռուստաալիք UCOM-Ի ֆիքսված կապի բոլոր բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2021 թվականի հունվարի 31-ը Ucom ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդները կօգտվեն ավելի արագ ինտերնետից և կստանան առավելագույն քանակով հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն։ uNet ֆիքսված ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կօգտվեն ֆիքսված ինտերնետից մինչև 100 Մբ/վրկ բարձրացված արագությամբ լարով միանալու դեպքում։ uTV հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներն էլ կկարողանան դիտել բոլոր 191 բազմաժանր հեռուստաալիքները, իսկ uMix և Triple Play փաթեթների բաժանորդները կվայելեն թե՛ ֆիքսված ինտերնետի բարձրացված արագությունը, և թե՛ առկա բոլոր հեռուստաալիքների ծրագրերն ու նախագծերը:

«Շնորհակալ ենք Ucom-ի բոլոր բաժանորդներին այս բարդ տարին մեր կողքին լինելու և բոլոր մարտահրավերները միասնական ջանքերով հաղթահարելու համար։ Թող տարեմուտը բարի ու խաղաղ լինի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում