Պատերազմի վերաբերյալ հանցակազմ պարունակող հրապարակումները քննության առարկա են. Գոռ Աբրահամյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի վերաբերյալ ուղիղ եթերների, ասուլիսների ժամանակ արված հայտարարություններն ու բոլոր հանցակազմ պարունակող հրապարակումները դարձել են քննության առարկա, տարբեր քննչական մարմիններում հարուցվել են քրեական գործեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Չի եղել որևէ հրապարակում, որն իր մեջ պարունակեր հանցակազմի որոշակիություն և չլիներ դատախազության ուշադրության կենտրոնում: Հարուցված են բազմաթիվ քրեական գործեր: Դրա մասին առաջիկայում հատուկ հրապարակում կլինի»,- նշեց Աբրահամյանը և հավելեց, որ տարբեր քննչական մարմիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում բոլոր հրապարակումները քննության առարկա են դարձել, այդ թվում, օրինակ` հայերեն խոսող 1400 ադրբեջանցու անձնագիր տրամադրելու վերաբերյալ լուրը:

«Քննվում են նաև անորակ զինատեսակների գնման գործերը: Արդեն երկու օր է՝ ես զբաղվում եմ այդ հարցով՝ հասկանալով անհրաժեշտությունը»,- ասաց նա և շեշտեց, որ այն, ինչ տարածվել է համացանցում, արձանագրվել է և դրանցով ևս վարույթ է իրականացվում:

Իրավաբանները և իրավապաշտպանները Գլխավոր դատախազության շենքի դիմաց ակցիա էին անում՝ պահանջելով Արթուր Դավթյանի հետ հանդիպում: Մինչ այդ նրանք ցանկացել էին հանդիպել զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հետ, ով 3 իրավաբանի հրավիրել էր դատախազություն՝ հանդիպելու իր հետ: Իրավաբաններն ու իրավապաշտպանները չէին համաձայնել նման առաջարկին: Հավաքվածները փորձում էին պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել պատերազմից 1,5 ամիս անց և արդյոք հարուցվել են քրեական գործեր ի հայտ եկած մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին