Խրախուսվել են զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման զորամասերից մեկում հրամանատարության կողմից խրախուսվել են սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ու կամավորականներին արդյունավետ փոխգործակցության, ցուցաբերած քաջության և հայրենասիրության համար։